ԼԼիլիթ Ասատրյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ

Դեկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում մասնավորաբար նշել է.

«Ավելի քան յոթանասուն տարի Նորին Սրբությունը անսահման նվիրումով ու հանձնառությամբ ծառայեց Եկեղեցուն և կարևոր դեր խաղաց կաթոլիկ աստվածաբանական ավանդության զարգացման գործում:

Մենք ջերմորեն ենք հիշում Նորին Սրբության հետ մեր հանդիպումները և գոհություն ենք հայտնում Աստծուն երջանկահիշատակ պապի՝ Եկեղեցուն տարիների նվիրյալ ծառայության համար։

Սրտաբուխ աղոթք առաքելով առ Տերն Իր հավատարիմ ծառայի հանգստության համար՝ խնդրում ենք բարերար Աստծուն ընդունելու նրան Իր հավիտենական երանության մեջ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում