ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են

ՃՏՊ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 30-ին` ժամը 00։37-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Վ․ Ա․-ն (ծնված 2002 թ.) ու Հ․ Մ․-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում