ՆՆարեկ Սահակյան

2023 թվականի պետական բյուջեի նախագիծն Արցախի ԱԺ-ում

2023 թվականի պետական բյուջեի նախագիծն Արցախի ԱԺ-ում

Արցախի ԱԺ-ն ընդունել է «2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն է կողմ քվեարկել երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթին: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները մնացել են ձեռնպահ, «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Միասնական հայրենիքը» ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու բյուջեի քննարկումներին և դեմ է քվեարկել:

Վահրամ Բաղդասարյան (Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Բյուջետային վարկի չափը 2023 թվականի համար կկազմի 136 միլիարդ դրամ, 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսված են 215 միլիարդ 171, 4 միլիոն դրամի չափով, որը նվազել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից շուրջ 2,7 տոկոսով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում