ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին:

 

Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ:
 

 

«Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ:
 
Այս համակարգը նպաստելու է կրթական ցենզի, կրթական չափորոշիչների բարձրացմանը, բուժօգնության և սպասարկման որակի լուրջ առաջընթացին` բժշկագիտության արագ զարգացմանը զուգընթաց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
 

Նշենք, որ շարունակական բժշկական կրթության համակարգի այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման առումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում