ԼԼիլիթ Ասատրյան

ԲԸՏՄ վերահսկողությունն իրականացվելու է գերժամանակակից ԱԹՍ-ով

ԲԸՏՄ վերահսկողությունն իրականացվելու է գերժամանակակից ԱԹՍ-ով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հերթական անգամ հյուրընկալել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին և ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին: 

 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությունը՝ քննարկել են բնապահպանական խնդիրներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վերահսկողությունն առավել թիրախային դարձնելուն միտված ծրագրերը։

 

Կովկասի բնության հիմնադրամը Տեսչական մարմնին է նվիրաբերել DJITB30 տեսակի անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։
 
ԲԸՏՄ ղեկավարը շնորհակալության իր խոսքում նշել է, որ ԱԹՍ-ն, որպես ստուգաչափման գործիք, կօգտագործվի վերահսկողության ընթացքում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ստուգումները, մասնավորապես, ընդերքի և անտառների պահպանության ոլորտներում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում