«Մեկնարկ» ծրագրի երաժիշտները միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանն աշխարհի բեմերում ներկայացրել են «Մեկնարկ» ծրագրում ներգրավված երաժիշտները՝ միջազգային մրցույթներից վերադառնալով մրցանակներով: Պետությունն աջակցում է տաղանդավոր արտիստներին, և ձևավորվող հիմնադրամները ծառայելու են հենց այս նպատակին:

Արթուր Գրիգորյան (դաշնակահար) - Մասնակցել եմ Միացյալ Նահանգներում կայացած Դը Կաչևսկի միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ էլի արժանացել եմ առաջին հորիզոնականին, և ինձ տրամադրել են կրթաթոշակ՝ Հարավային Թենեսիի համալսարանում չորս տարի անվճար բակալավրիատ սովորելու համար:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժիշտների օրակարգն այս տարի հագեցած է եղել. բազմաթիվ միջազգային մրցույթներից էլ մրցանակներով են վերադարձել: Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում և այլ երկրներում ներկայացրել են թե՛ հայ, թե՛ արտասահմանցի երաժիշտների ստեղծագործությունները:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ծրագիրը մտավ ամենամյա ֆինանսավորման տիրույթ: Տաղանդների բացահայտումն ու զարգացումն այսօր Հայաստանի պետական մշակութային և կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Վերջերս շատ են հնչում կառավարությունից այն գաղափարները, որ ձևավորվում է մի հիմնադրամ, որի նպատակը լինելու է հենց այս տաղանդի բացահայտումը:

«Մեկնարկ» ծրագրի մասնակիցները նաև հեղինակավոր միջազգային կառույցներում են համերգով հանդես եկել՝ սկզբում Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, ապա Թունիսում՝ Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովում:

Վարպետության դասերին ծրագրի շրջանակում այս տարի 12 հոգի Հայաստանից է մասնակցել, 2-ը արտասահմանից են հրավիրված եղել:

Սերգեյ Քեչեկ («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի ղեկավար) - Դասեր են տեղի ունեցել 14 վարպետության դասերի ընթացքում, և 14 համերգ է եղել բոլոր վարպետության դասերից հետո, և վերջում էլ արդեն «Մեկնարկի» երկու համերգներն էին Կամերային երաժշտության տանը, մեկը՝ վարպետության դասերի լավագույն սաներն էին, մյուսը՝ «Մեկնարկի» այդ 15 մշտական անդամները:

Ծրագրում ընդգրկված են 15 երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ: Հունվարին մասնագիտական լսումներ կանցկացվեն, որի ընթացքում նրանք կամ կպահպանեն իրենց տեղն այս ծրագրում, կամ էլ կփոխարինվեն այլ երաժիշտ-կատարողներով:

Հեղինակ`  Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում