ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի ավելի քան 10 նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

ԱՄՆ-ի ավելի քան 10 նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

ԱՄՆ-ի ավելի քան 10 նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Երկիրը բախվել է ձյան առատ տեղումների, ձմեռային փոթորիկների: Գրանցվում են էլեկտրամատակարարման ընդհատումներ: Բնակչության մոտ երկու երրորդը պայքարում է սաստիկ սառնամանիքի դեմ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

ԱՄՆ-ում և Կանադայում 60-ից ավելի մարդ է զոհվել՝ հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում, մասնավորապես, Բուֆալո քաղաքում, որտեղ, ԶԼՄ-ների տվյալով, ամենաբարդ իրավիճակն է ստեղծվել։

Reuters-ը հաղորդում է, որ քաղաքը ծածկվել է շուրջ 1,5 մետր բարձրության ձյան շերտով, խանութների մեծ մասը չի գործում: Մասնագետները զգուշացնեում են՝ երբ ցրտերն անցնեն, առատ տեղումների պատճառով կմեծանա ջրհեղեղների վտանգը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում