ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Փամբուխչյանը Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ծանոթացել է անձնակազմի աշխատանքային պայմաններին

Արմեն Փամբուխչյանը Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ծանոթացել է անձնակազմի  աշխատանքային պայմաններին

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 
Հնարավոր է սա 5 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

«Գերատեսչության ղեկավարը շրջել է ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի հետ և ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 

Նախարար Փամբուխչյանը դրամական պարգև և պատվոգիր է շնորհել վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձագետ Գրետա Վարդանյանին՝ 2022 թվականին պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու և հաղթող ճանաչվելու համար: ԱԻ նախարարը նշել է, որ իր ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը խրախուսում են փրկարար ծառայողների ներգրավվածությունը տարբեր մարզաձևերում, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն։

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Հնարավոր է սա 1 անձ and կանգնած նկարն է
 
Հնարավոր է սա 5 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Աշոցք, նրան դիմավորել են համայնքապետ Կարեն Մանուկյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ ավտոբաք:

 

«Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Իր հերթին, Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանը ևս կարևորել է նման տեխնիկայով համայնքի ՀՓՋ-ի համալրումը և նշել, որ հրշեջ ավտոբաքի կարիքն իսկապես մեծ էր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում