ԼԼիլիթ Ասատրյան

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Adobe ընկերության 40-ամյակին նվիրված միջոցառմանը

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Adobe ընկերության 40-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է Adobe ընկերության 40-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 
«Նախարարը ողջունել և շնորհավորել է ընկերության աշխատակիցներին հիմնադրման 40 ամյակի առթիվ, նշել, որ 4 տասնամյակների ընթացքում Adobe-ն իրապես համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ ընդարձակելով իր գործունությունն աշխարհով մեկ, այդ թվում՝ նաև Հայաստանում։
 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած, կոստյում and ներսում նկարն է
 
Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ընկերության աշխատակազմին բարդ ու կարևոր իրենց աշխատանքը մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրականացնելու համար, մաղթել, որպեսզի հետագա տարիները լինեն առավել արդյունավետ՝ լի նորանոր գաղափարներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։
 
Ողջույնի խոսքով են հանդես եկել և աշխատակիցներին բարեմաղթանքներ ուղղել Adobe ընկերության տեխնիկական գծով տնօրեն Արսեն Բաբայանը և տեխնիկական մենեջեր Վերոնիկա Բակլաչևան։
 
Այնուհետև ցուցադրվել է կարճ տեսաֆիլմ, որում ներկայացվել է Adobe-ի 40 ամյա գործունեության պատմությունը։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում