Պատասխանատու կառույցները վճռականորեն պայքարում են ձկնագողության դեմ

ՎՎահե Կոստանդյան

Սիգի ապօրինի որսի դեպքն արձանագրվեց ձկան որսաշրջանի արգելքի ժամանակահատվածում: Այս օրերին Սևան ազգային պարկի աշխատակիցները լճի վրա հերթապահություն իրականացնելիս օրական մի քանի անգամ ընդհարվում են ձկնորսների հետ: Պատահել է նույնիսկ, որ Սևան ազգային պարկի մեծ նավին ձկնորսական մի քանի նավակ է մոտեցել՝ փորձելով խոչընդոտել ցանցերի առգրավման գործընթացը: Ի դեպ, ցանցերը լճից հանել՝ ձկնորսներին նախապես էին զգուշացրել:

Պողոս Մարտիրոսյան («Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար) - Բացատրական իրազեկման աշխատանքներ տարել ենք, որպեսզի ձկնորսական ցանցերը դուրս բերեն Սևանա լճից: Կան դեռևս անբարեխիղճ ձկնորսներ, որոնք օրենքը չեն հարգել, մեր հորդորներին չեն ենթարկվել:

Յուրաքանչյուր դեպք արձանագրվում է՝ ասում է հատուկ նշանակության ջոկատի ղեկավարը:

Պողոս Մարտիրոսյան - Հիմա էնպիսի շրջան է, որ ձվադրման պատրաստվող ձկներ են, սակայն հայտնվում են ապօրինի ցանցերի մեջ:

Այս օրերին խիստ հերթապահություն է սահմանված ոչ միայն լճի վրա, այլև Գեղարքունիքի մարզից դուրս եկող ավտոճանապարհներին: Սևան ազգային պարկի աշխատակիցներին են միացել նաև բնապահպանական տեսչության, ոստիկանության և համայնքային աշխատողները:

Կարեն Մնացականյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Այս պահի դրությամբ ունենք հինգ հենակետ, որոնք գործում են շուրջօրյա, այսինքն՝ ԳԱԻ-ի պոստն է այստեղի, Վարսերը, Ճամբարակ գնացողը, դեպի Դիլիջան գնացող թունելը և Վայոց ձորի մարզի:

Որսի արգելված շրջանում անցակետերով նույնիսկ փորձել են կես կիլոգրամանոց 200 սիգ անցկացնել: Ընդհանուր առմամբ, հայտնաբերված ծավալներն ավելին են:

Արման Թորոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության գլխավոր մասնագետ) - Այս պահի դրության հայտնաբերվել և առգրավվել է 2470 հատ, որը կազմում է 870 կիլոգրամ սիգ տեսակի ձուկ:

Սիգի բնականոն ձվադրման խաթարում թույլ չեն տա՝ ասում են իրավասու կառույցների պատասխանատուները, բոլոր հայտնաբերված դեպքերով արձանագրությունները փոխանցվում են ոստիկանությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում