ՎՎարդուհի Բալյան

«Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքը

«Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքը

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգումը սպասված բարեփոխումներից է և ուղղված է բուժում ստացող անձանց համար բարվոք պայմանների ստեղծմանը:

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությունը:

«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ` այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր` սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար, հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:

«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»,- նշել է Նիկոլա Ազնավուրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում