ՆՆարե Ոսկանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ։

2022 թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար հետևյալ մասնագիտացումներից մեկով.

1. մեքենայական ուսուցում,

2. տվյալների ճարտարագիտություն,

3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև 2023 թ. հունվարի 10-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլփոստ՝ [email protected], հեռախոս՝ 128:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում