ՄՄարո Թարվերդյան

Մի խնդրանք ունեի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրիկներին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Աննա Հակոբյան

Մի խնդրանք ունեի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրիկներին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Աննա Հակոբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել են ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Վարչապետի տիկինը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արյունաբանական կենտրոն այցին՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։

Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետևել իմաստուններին»,- գրել է Աննա Հակոբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում