ԼԼիլիթ Ասատրյան

Բողոքի ակցիա Երևանում՝ հաջակցություն արցախցիների

Բողոքի ակցիա Երևանում՝ հաջակցություն արցախցիների

«Արցախը ես եմ», «Ո՛չ ցեղասպանությանը», «Բացել կյանքի ճանապարհը». այս կարգախոսներով մի խումբ մշակույթի գործիչներ երեկ բողոքի ակցիա էին նախաձեռնել Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվել են դեպի դեսպանատներ:

Ակցիայի մասնակիցները, որոնց թվում է եղել նաև Լաչինի միջանցքը փակվելու պատճառով Երևանում մնացած Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսորը, հայտարարել են՝ իրենց ակցիան քաղաքական բնույթ չի կրում, նպատակը Արցախում շրջափակման մեջ մնացած քաղաքացիներին ցույց տալն է, որ նրանք մենակ չեն, ինչպես նաև միջազգային հանրությանը տեղեկացնելը, որ Ադրբեջանը օրեր շարունակ փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը:

Քայլերթն ավարտվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ օրեր շարունակ նստացույց են անում Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում