ԳԳոհար Սարգսյան

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Արմեն Նուրբեկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 76-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արման Նուրբեկյան՝ կողմ՝ 70, դեմ՝ 6:

Արմեն Նուրբեկյանն իր աշխատանքային գործունեության մեծ մասն անցկացրել է Կենտրոնական բանկում. սկսելով ֆինանսական կայունությունից՝ անցել է գների կայունության ոլորտ: 

Նուրբեկյանը 2020 թվականից զբաղեցնում է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում