ԼԼիլիթ Ասատրյան

Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:

Փրկարարներն ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում