ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում և մի շարք մարզերում ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Երևանում և մի շարք մարզերում ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան, մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության առանձին շրջաններում դեկտեմբերի 21-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ը Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ: Դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում