ԼԼիլիթ Ասատրյան

ՇՄ փոխնախարարը կարևորել է օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը

ՇՄ փոխնախարարը կարևորել է օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը

Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

«Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, միջազգային համագործակցության, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունների, ԿԳՄՍ նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության Ստնդարտացման և չափագիտության ազգային մարմնի, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչներ:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Դեկտեմբերի 15-ի հանդիպումը մեկնարկել է Օզոնային շերտի պահպանության հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի ելույթով, ով ներկայացրել է 2022 թվականի գործունեության ակնարկը` մասնավորապես խոսեց օրենսդրական նախաձեռնությունների, չափաքանակների, լիցենզիաների և մաքսային վերահսկողության, սառնամատակարարման և օդորակման ոլորտում ծավալված գործընթացների, իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների, քաղաքաշինության կոմիտեի հետ գործակցության և թափոնների կառավարման մասին: Հաջորդիվ համապատասխան ոլորտների ներկայացուցիչները մանրամասնորեն անդրադարձել են յուրաքանչյուր միջոցառմանը, որի շուրջ ծավալվեց քննարկում:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Առաջին օրն ամփոփվեց թեմատիկ աշխատանքային խմբերում առաջարկությունների մշակմամբ:

 

Հանդիպման երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, առցանց ձևաչափով՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրի համակարգող Յուրի Սորոկինը և ՄԱԱԶԿ հայստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

 

Նախարարի տեղակալը և միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրին, որի շնորհիվ Հայաստանն ապահովում է Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ միաժամանակ շնորհավորելով մասնակիցներին Մոնրեալի արձանագրության 35 ամյակի կապակցությամբ:

 

Գայանե Գաբրիելյանը կարևորել է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը և համակարգի ամրապնդումը, օզոնաքայքայիչ նյութերի և ֆտորացված գազերի փուլային փոխարինման շարունակականությունը, որի ընթացքում պետք է ապահովել պետական և մասնավոր ոլորտների գործողությունների սիներգիզմ:

 

Երկօրյա հանդիպումն ամփոփվել է թեմատիկ աշխատանքային խմբերի առաջարկությունների հնչեցմամբ և առաջնահերթությունների սահմանմամբ»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում