Աշտարակի ոստիկանները բացահայտել են կաղնու ապօրինի հատման 50 դեպք

ԼԼիլիթ Ասատրյան

Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։ 

Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում  հայտնաբերել էր ապօրինի հատված տարբեր տրամաչափի 50 կաղնի։

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող 33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով իրենք են հատել՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում