ԳԳոհար Սարգսյան

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով

2023 թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են:

 

***
Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

 

***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքում են Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Գործընթացը նշված վարչական շրջաններում նախանշվում է ավարտել մինչև տարեվերջ:

 

***
Շարունակվում է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունն ըստ հասցեականության «Վեոլիա ջուր» ընկերությունը տրամադրել է վարչական շրջաններին:

 

***
Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

 

***
Մայրաքաղաքում բռնկված հրդեհներն արագ մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021 թ.-ից համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների տեղադրման և առկա համակարգերի նորոգման աշխատանքներ: Փոխարինվել է 39 հիդրանտ: Ընթացիկ տարում տեղադրվել է շուրջ 100 հիդրանտ, իսկ 2023 թ. դրանց թիվը կավելանա ևս 98-ով՝ ամբողջությամբ ավարտելով ծրագիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում