ԱԱնուշ Մուրադյան

Բարեգործական տոնավաճառ՝ նվիրված «Լոֆթի» 8-ամյակին

Բարեգործական տոնավաճառ՝ նվիրված «Լոֆթի» 8-ամյակին

Բարեգործական տոնավաճառ, որի հասույթն ուղղվելու է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող՝ սոցիալապես անապահով կանանց քիմիաթերապիայի ու անհրաժեշտ դեղորայքային բուժմանը:

Մեկօրյա միջոցառումը կազմակերպել են «Լոֆթ» երևանյան կենտրոնն ու «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպությունը:

Տոնավաճառը նվիրած է «Լոֆթի» 8-ամյա տարեդարձին: Տարածքում շրջել, ներկայացված տեսականուն ծանոթացել են ՀՀ առողջապահության, նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները:

Կազմակերպիչների խոսքով՝ նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, կոչ անել կանանց՝ պարբերաբար այցելել բժշկի:

Արևիկ Համբարձումյան («Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն) - Մեր ամբողջ թիմը այսօր տրամադրվել է «Եվրոպա Դոննա Արմենիայի» հետ իրականացնել ոչ միայն տոնավաճառ, այլև իրազեկման մեծ արշավ՝ մեր կանանց տեղյակ պահելու, որ երբեմն կարելի է չգնալ, օրինակ՝ գեղեցության սրահ և այդ գումարն օգտագործել սքրինինգի համար ու կանխարգելել այս չարիքը:

Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Նման ծրագրեր պետք է շատ լինեն, որ նախ՝ կանխարգելենք հիվանդությունները և կարողանանք հասկանալ, որ քաղցկեղը դատավճիռ չէ, ու պետք է պայքարել, և հետո՝ քայլ առ քայլ պետք է գնալ բուժման ճանապարհով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում