«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրել է՝ այսօր Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատանը արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր, ըստ որի՝ Բուլղարիայի Կառավարությունը «Կրթության որակի բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:











