ԱԱրսեն Մկրտչյան

Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները

Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի,  Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպել և իրականացրել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:

Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

 

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում