ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի ժողովուրդն այսօր պատժվում է իր ժողովրդավարական ընտրության համար. Էդմոն Մարուքյան

ՎՎարդան Հովսեփյան

Արցախի ժողովուրդն այսօր պատժվում է իր ժողովրդավարական ընտրության համար՝ համոզված է հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպանը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ճգնաժամի հիմքը դա է, քանի որ Ադրբեջանը տարածքներ է ուզում` առանց ժողովրդի:

Էդմոն Մարուքյան (Հատուկ հանձնարարություններով դեսպան) - Մեր բոլոր մոտեցումները կառուցված են մարդկանց վրա, մարդկանց իրավունքների, բնական իրավունքների, Ադրբեջանի մոտեցումները՝ սար, ձոր, հող, հանք, հանքարդյունաբերություն, ոսկի, փող, դրա մասին է, և մարդկանց մասին մեր խոսույթը ընկալելի է միջազգային հանրության համար:

Իսկ միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ և հասցեական են: Եվ սա նաև այն աշխատանքի շնորհիվ է, որ միջանցքը փակվելուց անմիջապես հետո նախաձեռնել է Հայաստանը՝ խնդիրը մանրամասն ներկայացնելով բոլոր գործընկերներին, շեշտում է Մարուքյանը:

«Օրհասական և կարևոր է, որ միջազգային հանրությունը համապատասխան մեխանիզմ ստեղծի, որը հնարավորություն կտա խոսակցություն սկսել Ստեփանակերտի և Բաքվի միջև»,- ասում է հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Էդմոն Մարուքյան - Վաշինգտոնում եղել է նման համաձայնություն, որից Ադրբեջանը հրաժարվել է հետո, սակայն եղավ հաստատում, որ նման բան եղել է:

Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ևս քաղաքական գնահատական կտա և կվերականգնի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, հույս է հայտնում հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Մարուքյանի տեղեկություններով՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը միջանցքը բացելուն ուղղված բանակցություններ են վարում: Բայց եթե նույնիսկ այսօր ճանապարհը բացվի, որևէ երաշխիք չկա, որ վաղը Բաքուն նույն քայլին չի դիմի, ուստի խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում