ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանը Հարավային Կալիֆոռնիայի հայ երիտասարդների և ուսանողների հետ քննարկել է հայագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Զարեհ Սինանյանը Հարավային Կալիֆոռնիայի հայ երիտասարդների և ուսանողների հետ քննարկել է հայագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հարավային Կալիֆոռնիայի հայ երիտասարդների և ուսանողների հետ:

 
Հնարավոր է սա 3 մարդ and ներսում նկարն է
 

Զ. Սինանյանը հանդիպել է Համահայկական ուսանողական ասոցիացիայի ղեկավարության հետ, այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայ ուսանողների ասոցիացիայի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC), Los Angeles Valley College-ի և Los Angeles Mission College-ի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայագիտական հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ներառյալ սփյուռքի երիտասարդության շրջանում մեդիա գրագիտության կարևորությունը: Նրանք նաև հետաքրքրություն են հայտնել Հայաստանի հետ ակադեմիական համագործակցությունն ընդլայնելու հարցում, ինչպես, օրինակ՝ արտասահմանում սովորելու ծրագրերը։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի երիտասարդների հետ, այդ թվում՝ ACYO-ի (Հայ Եկեղեցու երիտասարդական կազմակերպություն) և Ներուժի ղեկավարությանը: Զարեհ Սինանյանը երիտասարդներին է ներկայացրել գրասենյակի ծրագրերն ու գործունեությունը, պատասխանել նրանց հարցերին և քննարկել հետագա համագործակցության ուղիները։

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, ներսում and տեքստ, որում ասվում է «MARAY» նկարն է
 

Այցի ընթացքում Սինանյանն այցելել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոց, որտեղ հանդիպել է ուսանողների և դասախոսական կազմի հետ, քննարկել դպրոցի հայագիտական ծրագրերը, արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցման միջոցով հայոց լեզվի պահպանման կարևորությունը:

 
Հնարավոր է սա 12 մարդ and ներսում նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում