ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում շարունակվում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի աշխատանքները

Երևանում շարունակվում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի աշխատանքները

Այսօր Երևանում իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ԱԳՆ կազմակերպած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ նվիրված նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցերին։

Չորրորդ գլոբալ ֆորումի երկրորդ օրը մեկնարկել է երրորդ թեմատիկ քննարկմամբ՝ «Նորագույն տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» խորագրով:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդես է եկել ամփոփիչ խոսքով, որին հաջորդել է «Համատեղ գործողությունների մասին հռչակագրի» ընդունումը:

Տեղի է ունեցել նաև «Խտրականությունից մինչև մահ» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն, Մյանմարի հարցերով ՄԱԿ անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր (գրքի հեղինակ) Մելանի Օ՛Բրայենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում