ԼԼիլիթ Ասատրյան

ՄԻՊ-ը Ֆեդերիկո Վիլեգասին է ներկայացրել Հայաստանի հետ Արցախի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքները

ՄԻՊ-ը Ֆեդերիկո Վիլեգասին է ներկայացրել Հայաստանի հետ Արցախի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։

 
Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։
 
Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների և ընդհանրապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարևոր աշխատանքի համար։
 

Քրիստիննե Գրիգորյանը առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։

 

Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում