ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներ՝ Հ․ Կ․-ին (ծնված 1982 թ.) և Ռ․ Գ․-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ Հ․ Կ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ․ Գ․-ինը՝ ծայրահեղ ծանր․ վերջինս տեղափոխվել է Երևան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում