ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է՝ շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, մնացել են ճանապարհին:
 
Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել են Ստեփանակերտ:
 
Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

 

Բանակցություններն առայժմ շարունակվում են:

 

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում