ՄՄարո Թարվերդյան

Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

Հերոս Ալեն Մարգարյանի ստեղծագործությունները դիպչում են մարդկանց սրտերին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը:

«Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույններն էր փոխանցել Ալենի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ  հերոսացած տղայի ստեղծագործություններն ապրում են ու առաջին իսկ ծանոթությունից դիպչում են մարդկանց սրտերին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունը լավ սկիզբ է համարում: Նա նպատակ ունի ներկայացումը տանել մարզեր՝ ավելի շատ երեխաների հնարավորություն ընձեռելով այն դիտելու: Նազելի Տերտերյանի խոսքով դա կլինի Ալենի նվերը մանուկներին:  

Հերոս Ալեն Մարգարյանի՝ վաղ տարիքում գրված հեքիաթները տպավորում են խորությամբ և տարիքին ոչ բնորոշ հասունությամբ: «Հնարավոր է... Ցանկացած բան հնարավոր է, եթե շատ ուզենաս: Հավատա, ու քո երազանքները կիրականանան, ջանք գործադրիր, սովորիր, կարդա, ու ամեն ինչ կստացվի»,- գրել է պատանի հեղինակը՝ հետագա իր գործերն ու ամբողջ կյանքը կառուցելով գրքերի և գիտելիքների հիմքի վրա:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հույս է հայտնել, որ վերոնշյալ բեմադրությամբ կմասնակցեն նաև միջազգային փառատոների:

Տիկնիկային թատրոնի դեկտեմբերի 11-ի ամբողջ օրվա խաղացանկը տրամադրվել էր Ազգային ժողովին: Այն դիտել է շուրջ 300 երեխա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում