ԱԱրսեն Մկրտչյան

Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին:

ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, մշակույթի ոլորտի գործիչներ:

Նիստին քննարկվելու են ՀՀՄՀ 2023 թ. ծրագիրը, ինչպես նաև կայանալու է ՀՀՄՀ վարչության նոր նախագահի ընտրությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում