ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի մոտակայքում. կա տուժած

ՃՏՊ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի մոտակայքում. կա տուժած

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հաղթանակի կամրջի վրա բախվել են «Kia Sorento» (վարորդ՝ Կ. Կ., ծնված 1979 թ․) և «Hyundai Sonata» (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները: «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում