ԼԼիլիթ Ասատրյան

Սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ. Հրաչյա Սարգսյան

Սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ. Հրաչյա Սարգսյան

Դե ինչ, Երևանում կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը։

 

Պիտի խոստովանեմ՝ սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ, անթիվ փայլող աչքեր՝ լի սպասումով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 
«Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ մեր քաղաքը հնարավոր ամեն բան արեց ձեզ զարմացնելու համար։
 
Ես վստահ եմ՝ Երևանը գույն ունի, և մենք փորձեցինք ցույց տալ ձեզ այն, Երևանը տրամադրություն ունի, և ես լիահույս եմ, որ դուք զգացիք այն։ Երևանը հոտ ունի, և աշխարհի որ ծայրից էլ լինեք, այն դեռ կկանչի ձեզ իր մոտ։
 

Երևանը մեր տունն է, Երևանը մեր լավագույն ընկերն է: Ինչպես մեր լավ քաղաքացի ու սիրված երգիչ Ֆորշն է ասում,  Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք: Իսկ մենք Ձեզ պատրաստ ենք հյուրընկալել կրկին ու կրկին։

 
Շնորհակալություն բոլորիդ տոն ստեղծելու, մեր փոքրիկներին հրաշք նվիրելու և 2023-ի ձմեռը նշանավորելու համար։
 
Էստաֆետը հանձնում ենք Ֆրանսիային»,- նշված է գրառման մեջ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում