Բաղրամյան համայնքի գրեթե բոլոր գյուղերում սուբվենցիոն ծրագրերով աշխատանք է իրականացվում

ՀՀայկուշ Ասլանյան

Արդեն մեկ տարի 14 բնակավայր ներառող Բաղրամյան համայնքի գրեթե բոլոր գյուղերում մարդիկ շինարարական աղմուկից են արթնանում:

Սուբվենցրոն ծրագրերով ջրագծեր են փոխում, դպրոց կառուցում, մանկապարտեզ հիմնանորոգում: Սա պետական միջոցներով իրականացվող աշխատանքի ընդամենը մի մասն է.

Արտակ Ռանտոնյան (Արգինա համայնքի բնակիչ) - Երեսուն տարվա հավաքված հարցեր կան. ոչ մի բան չի արվել այս գյուղում, հիմա ջրագիծը փոխվել է, ասֆալտը պիտի լինի, դպրոցը սարքվել է:

Արգինայի դպրոցը պետական միջոցներով զրոյից է կառուցվել, իսկ համաֆինանսավորման ծրագրով խմելու ջրագիծ են անցկացնում: Աշխատանքն ավարտական փուլում է: Մինչև տարեվերջ ջուրը հասանելի կլինի գյուղի նույնիսկ ամենաբարձր դիրքում ապրող բնակչին:

Մոտ 5000 բնակիչ ունեցող Քարակերտում էլ նորակառույց թաղամասն է գազիֆիկացվել, ասֆալտապատվել է ավելի քան 7000 քմ ընդհանուր մակերեսով 5 ներհամայնքային փողոց: Բնակիչներն ասում են, որ անհարմարություն ստեղծող փոսերն այլևս չկան: 

Վահրամ Խոսրովյան (Քարակերտի վարչական ղեկավար) - Բնակչության շրջանում փոխվել է ապրելակերպը, ավելի հարմար է դարձել տեղաշարժվելը՝ մեքենայով, ոտքով: Սուբվենցիայով իրականացվել է 50 կվտ արևային կայանի տեղադրում մշակույթի տան տանիքին:

Հուշակերտում էլ 30 տարի չգործող մանկապարտեզն է հիմնանորոգվում: Ամիսներ առաջ սկսած շնարարությունը կավարտեն գարնանը: 50 երեխայի համար նախատեսված կառույցի հիմնանորոգման համար 120 մլն դրամ կծախսվի:

Վարչական ղեկավարի խոսքով՝ շինարարական եռուզեռից նաև բնակիչներն են ոգևորվել:

Սամվել Մխիթարյան (Հուշակերտի վարչական ղեկավար) - Նախորդ տարիներին հարկերը դժվարությամբ էին մուծում, բայց որ տեսան մանկապարտեզում շինարարություն է արվում, ասֆատապատվում է, բուժամբուլատորիան է սարքվում, իրենց հարկային պարտավորությունները 100 տոկոսով կատարում են:

Խաչիկ Այվազյան (շինարարական ընկերության կառավարիչ) - Շենքը պետք է ուժեղացվի, բարձրացվի սեյսմակայունությունը: Այդ մասով ավարտական փուլում ենք, հաջորդը վերանորոգումն է:

Բաղրամյան համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը 780 մլն դրամ է: Աշխատանքի հիմնական մասն ավարտված է:

Շանթ Առաքելյան (Բաղրամյան համայնքի ղեկավար) - Իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ՝ Շենիկ, Քարակերտ, Հուշակերտ, ոռոգման և խմելու ջրագծեր են կառուցվել, Հուշակերտում մանկապարտեզ հիմնանորոգել: Թաղամասեր են գազիֆիկացրել, բազմաբնակարան շենքերի տանիքներ փոխել:

35 ծրագիր էլ հաջորդ տարվա համար է նախատեսված: 1 մլրդ 200 մլն դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն փաթեթով տասնյակ խնդիրներ են մտադիր լուծել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում