Արագածոտնի մի շարք դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել

ՎՎահե Կոստանդյան

Արագածոտնում մարզպետարանի ենթակայության դպրոցների համար հատկացված բյուջեի վերաբաշխում է կատարվել, որպեսզի միջոցներն առավել արդյունավետ օգտագործվեն: Արդյունքում հիմնանորոգվում են դպրոցներ, դպրոցների մարզադահլիճներ, և կրթական հաստատությունները ձեռք են բերում անհրաժեշտ գույք:

Լիլիթ Ղևոնդյան (Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 դպրոցի տնօրենի տեղակալ- Մեր դահլիճը շատ վատ վիճամկում է եղել, գույք չենք ունեցել:

Աշտարակի թիվ 4 դպրոցում ֆիզկուլտուրայի դասերը հաճախ բակում են անցկացրել: Քայքայված հատակով սպորտդահլիճում նույնիսկ քայլելն անհնարին էր, ուր մնաց՝ ֆիզկուլտուրայի դասաժամեր անցկացնեին:

Արագածոտնի մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների տնտեսման հաշվին կատարված վերաբաշխմամբ այս տարի 324 մլն դրամ ուղղվել է մարզի դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և նոր գույքի ձեռքբերման համար։ Աշտարակի 4-րդ հիմնական դպրոցին հատկացվել է 21 մլն 845 հազար դրամ, որով հիմնանորոգվել են մարզադահլիճը, հանդերձարանները:
Դպրոցի մուտքի մոտ կառուցվել է թեքահարթակ, վերանորոգվել է 5 դասասենյակ, արդիականացվել է դպրոցի կոյուղագիծը: Ձեռք են բերել նոր գույք` ոչ միայն նորոգված դասարանների, այլև մարզադահլիճի համար: Հիմնանորոգել են նաև ճաշարանը, դպրոցը ջեռուցվում է նոր համակարգով: Մարզպետարանը որոշել է խնայողությունների հաշվին աստիճանաբար լուծել մարզի դպրոցների խնդիրները:

Սերգեյ Մովսիսյան (Արագածոտնի մարզպետ- Առաջնային խնդիրները վերլուծելով` որոշել ենք ամեն տարի մեր հնարավորությունների չափով 10-15 դպրոց խնայողություններով համեմատաբար մեծ գործ անենք:

Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցին հատկացումը 13 մլն 125 հազար դրամ է կազմել, որով ևս հիմնանորոգվել են մարզադահլիճը, հանդերձարանները, ձեռք է բերվել նոր մարզագույք, համակարգիչներ ու սեղան-աթոռներ:

Սերգեյ Մովսիսյան - Կառավարության որոշմամբ 230 միլիոն էլ հատկացվել է հրատապ ծրագրերով, և մենք 15 ծրագրեր էլ այս տարվա մեջ արդեն սկսել ենք, մյուս տարի կվերջացնենք, կունենանք այս տիպի մարզադահլիճներ:

Արագածոտնի մարզպետը վստահ է՝ Կառավարության այսպիսի օժանդակության պայմաններում շատ կարճ ժամկետում կլուծվի մարզի դպրոցների մարզադահլիճների խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում