Հոլ, շապիկ և եվրատեսիլյան մյուս ապրանքները՝ վաճառքում

ՀՀերմինե Բաղդասարյան

Սկզբում՝ ատաղձագործի հաստոցն է 3D գծագրով փայտը տաշում։ Հետո, երբ զարդանախշի փորագրությունն ավարտված է, գործի են անցնում ներկարարները՝ գույն, լաք, ծայրի մետաղական գլխիկ, և հոլը պատրաստ է։ Ապրանքի ամբողջ խմբաքանակը մակնշմամբ արդեն վաճառքում է։

Մոռացված ազգային խաղը երկրորդ շնչառություն և աշխարհով մեկ պտտվելու հնարավորություն ստացավ  «Մանկական Եվրատեսիլի» շնորհիվ։

Հոլը Հայաստանում անցկացվող երգի միջազգային մրցույթի գլխավոր, բայց միակ պրոմո-ապրանքը չէ։ Շուկա են հանվել խաղալիքից մինչև կտորի տոպրակ, լոգոտիպերով թերմոսներից մինչև ձմեռային թևով ու անթև բաճկոններ․․․

Արամ Միքայելյան (Creativelab ընկերության հիմնադիր) - Ընդհանուր թվով կդժվարանամ ասել, բայց 35 տեսակ ապրանքներ՝ նոթատետրեր, թերմոսներ, տոպրակներ, հուդիներ: 

Բոլորի վրա «Պտտիր հրաշքը» կարգախոսն է, գունային երանգը՝ հիմնականում կապույտը:

Հոլն ու «Մանկական Եվրատեսիլի» մյուս բոլոր պրոմո-ապրանքները արտադրվել են Հանրային հեռուստաընկերության պատվերով։

Աննա Օհանյան («Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի հաղորդակցության ղեկավար) - Մենք նախագծեցինք և արտադրեցինք հենց մեր բրենդինգի տեսքով հոլը՝ որոշակի քանակ արտադրվեց նվերների համար, որ տրվի մրցակիցներին, որոշակի քանակ հանվեց վաճառքի ցանցային խանութներում ու օնլան վաճառքի կետերում:

Հյուրերին արդեն հասել են իրենց հուշանվերային փաթեթները․ Հյուսիսային Մակեդոնիայի խմբի անդամները մարզահամերգայինում երկար չարչարվեցին հայկական խաղից գլուխ հանելու համար։ Ասում են՝ գեղեցիկ է, հետաքրքիր, տպավորիչ, բայց ձեռքի մեծ հմտություն է պահանջում։
 
Հայկական հոլը կիրակնօրյա միջոցառումից հետո Երևանից ուղղություն կվերցնի, հանդիսատեսին չհաշված, դեպի մրցույթի մասնակից աշխարհի 16 երկիր։

Ի դեպ, այն այստեղ կարճ ժամկետում սերունդների այնպիսի restart ապահովեց՝ արտադրողները թարմացրին հիշողությունը՝ մոռացված խաղը վերադարձնելով բակեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում