ԳԳոհար Սարգսյան

Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:

Բարեփոխումների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին:

Հիմնական զեկուցող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը:

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հստակեցումներ են կատարվում ատեստավորման համակարգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում