ԼԼիլիթ Ասատրյան

Երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո. Կոտայքի ՄՓՎ-ն միջոցառումներ է անցկացրել դպրոցներում և կազմակերպություններում

Երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո. Կոտայքի ՄՓՎ-ն միջոցառումներ է անցկացրել դպրոցներում և կազմակերպություններում

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Կոտայքի ՄՓՎ ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում դեկտեմբերի 7-9-ն անցկացրել են «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումներ:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 

Զորավանի միջնակարգ դպրոցում, Հրազդանի թիվ 11 և Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցներում, Չարենցավանի հաստոցաշինական գործարանում անցկացվել են դասախոսություններ՝ «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո», «Առաջին օգնության ցուցաբերում» թեմաներով, նաև գործնական միջոցառումներ՝ «Շենքից դուրս գալու առանձնահատկությունները երկրաշարժի ժամանակ» թեմայով: Ընդհանուր առմամբ թեմատիկ միջոցառումներին մասնակցել է մոտ 170 մարդ:

 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում պրոէկտորի (շարժական էկրան) միջոցով ցուցադրվել են թեմային առնչվող տեսանյութեր և լուսանկարներ, իրականացվել են քննարկումներ, հարցադրումներ, որի արդյունքում երեխաների մոտ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնել ուսումնասիրելու երկրաշարժին վերաբերող նյութերը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում