ԼԼիլիթ Ասատրյան

Կոտայքի մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինաշխատանքները

Կոտայքի մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինաշխատանքները

Չնայած տարեվերջ է, բայց մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Եթե ամփոփելու լինենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, ապա պետք է արձանագրենք, որ 2022 թվականին մարզի 10 համայնքի կողմից ունեցել ենք հաստատված 60 ծրագրային հայտ՝ ընդհանուր 12.1 մլրդ դրամ արժեքով:

 

Այս պահի դրությամբ 60 սուբվենցիոն ծրագրերից՝

  • 8 ծրագիր ավարտված է,
  • 41 ծրագիր ընթացքի մեջ է,
  • 11 ծրագիր մրցութային գործընթացի տարբեր փուլերում է գտնվում:

Եվ այսպես, ավարտված ծրագրերով՝

  • Ակունք համայնքի Ակունք, Կապուտան, Նոր գյուղ, Կոտայք, Զառ բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ.
  • Ակունքը ձեռք է բերել նաև վերհան ավտոմեքենա.
  • Ակունքի Սևաբերդ և Զառ բնակավայրերում բարելավվել են ջրամատակարարման համակարգերը.
  • Բյուրեղավան համայնքը կրկին սուբվենցիոն ծրագրերով կառուցված քաղաքային պոլիկլինիկայի համար ձեռք է բերել նոր գույք.
  • Բյուրեղավան քաղաքում արդիականացվել է ոռոգման համակարգը.
  • Բյուրեղավանի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ասֆալտապատվել և բարեկարգվել են փողոցների, բնակելի շենքերի բակեր.
  • Ջրվեժ համայնքում կառուցվել է լուսավորության համակարգ.
  • Նաիրի համայնքի բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու ցանցերը:

Սրանք ավարտված ծրագրերն են:

 

Հաջորդիվ մանրամասն հաշվետվություն կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ծրագրերի բյուջեի, պետության և համայնքի մասնաբաժինների վերաբերյալ՝ ըստ առանձին համայնքների»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում