ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Հայաստանում  մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

2022 թվականի նոյեմբերին մեկնարկել է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման փուլը: Այս փուլին, սակայն, նախորդել  է երկար գործընթաց՝ անասնաբույժների, համաճարակաբանների վերապատրաստումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նրա խոսքով՝ ներդրվել և մշակվել է օնլայն համակարգ, որում գրանցվելու են բոլոր հաշվառված կենդանիների տվյալները:

«Համարակալման ծրագիրը առաջին հերթին նպաստելու է հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը և արդյունաբերության զարգացմանը»,- ասաց Խոջոյանը:

Ըստ բանախոսի՝ որպեսզի կարողանանք ընդլայնել մեր շուկաները՝ անհրաժեշտ է ունենալ հետագծելի սննդամթերք:

Ինչ վերաբերում է ֆերմերներին՝ փոխնախարարը նշեց, որ ծրագրի հաջող ավարտից հետո համապետական հաշվառմանը մասնակցած ֆերմերները ավելի հասանելի ֆինանսական ռեսուրսներ կունենան նույնականացման, կենդանիների գրավադրման հնարավորության շնորհիվ:

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի խոսքով՝ թեև երկու երկրները համագործակցում են մի շարք ոլորտներում, հաշվառման համակարգի ներդրումը համագործակցության խոշորագույն բնագավառն է:

«Հաշվառման և համարակալման համակարգը նպաստում է կենդանիների առողջությանը, այն ապահովում է Հայաստանի բնակիչների սննդային անվտանգությունը: Սա նաև կբարձրացնի արտադրանքի թափանցիկությունը»,- հավելեց Կապերը:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ փուլերով է իրականացվելու հաշվառման ծրագիրը:

Նրա խոսքով՝ հաշվառման ծրագիրը ներառելու է ոչ միայն ֆերմերային տնտեսությունների խոշոր եղջերավոր կենդանիներին, այլև ՀՀ-ում գտնվող բոլոր  խոշոր եղջերավոր կենդանիներին:

Իր հերթին, ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուծության բաժնի պետ Մելանյա Կարապետյանը կարևորեց կենդանիների հիվանդությունների հետագծելիության ապահովումը:

Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում