ԼԼիլիթ Ասատրյան

Մկրտվել են 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկը և եղբայրը

Մկրտվել են 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկը և եղբայրը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Նորայր Վարդանյանի քրոջ ու եղբոր մկրտության խնջույքի արարողությանը:

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ.

«Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են, 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են և այսօր մկրտվեցին։

Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։

Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում