ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են սոցիալական ոլորտի մի շարք հարցեր. Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Չինաստանի դեսպանին

Քննարկվել են սոցիալական ոլորտի մի շարք հարցեր. Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Չինաստանի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, Միասնական սոցիալական ծառայության լիարժեք կայացմանը, սոցիալական բնակարաշինության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

 

Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Չինաստանի դեսպանության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ այս հանդիպումը ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված ևս մեկ առիթ է: «Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով չինական լավագույն փորձի ու գիտելիքի ուսումնասիրումն ու փոխանակումը։ Հուսով ենք՝ համագործակցությունը կլինի շարունակական, և կարձանագրենք ցանկալի արդյունք»,- ասել է նա։

 

Դեսպան Ֆան Յոնգը ևս կարևորել է համագործակցության շրջանակի ընդլայման ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով այս ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկել․ «Հիմա Հայաստանը գտնվում է դժվար ժամանակահատվածում։ Շատ ընտանիքներ կան, որոնք աջակցության կարիք ունեն, և Չինաստանի դեսպանությունը կանի հնարավորը, որպեսզի կարողանա անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանց»։
 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում