Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում. ԱԽ քարտուղար

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաձգման հարցին:

«Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում, այս առումով բավականին արդյունավետ է: Հայկական կողմը համարում է, որ լավ կլիներ՝ նրանք ավելի երկար մնային տարածաշրջանում: Եվրոպական մայրաքաղաքներից ևս այդպիսի մեսիջներ կան, որ նրանք ցանկանում են դա անել»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե ԵՄ կողմից այդպիսի քայլ լինի, Հայաստանը կողջունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում