Անցքերի մասով աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով: Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականցնում. պատմամշակութային ժառանգության արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր: 6 հազար անցք առանձին- առանձին կվերակագնվի: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ամանորյա զարդարանքների պատճառով շենքերի պատերին մետաղյա ձողերի ու անցքերի հետքերին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Այստեղ ժամանակավոր լինելու հիմքով դա գիտամեթոդական խորհրդում չի քննարկվել: Եղել են բանավոր քննարկումներ, և գիտամեթադականի մեր գործընկերնն ասել են, որ եթե ժամանակվոր է, առանձնապես խնդիր չկա: Մեծ կոնստրուկցիաներ չեն»,- նշեց Դումանյանը:










