Կառավարությունը 1 միլիարդ 272 միլիոն դրամ տրամադրեց 25 սուբվենցիոն ծրագրերի համար

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը 1 մլրդ 272 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Արագածոտնի մարզում նախատեսված է 2 ծրագիր և 72 միլիոն դրամ, Արարատի մարզում՝ 1 ծրագիր և 126 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 4 ծրագիր և 66 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 3 ծրագիր և 95 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 10 ծրագիր և 737 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝ 1 ծրագիր և 32 միլիոն դրամ, Սյունիքում՝ 1 ծրագիր և 38 միլիոն դրամ, Վայոց ձորում՝ 3 ծրագիր և 103 միլիոն դրամ:

«Այս որոշման ընդունմամբ մոտ 14.5 միլիարդ կլինի, որ Կառավարության մասնաբաժինը վճարվեց»,- ասաց Սանոսյանը:

Այսպես՝ ֆինանսավորվում են տարբեր համայնքներում շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքները, պուրակների, խաղահրապարակների կառուցումը և վերականգնումը, ասֆալտապատումը, գազատարի կառուցումը և այլն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում