ԳԳոհար Սարգսյան

Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեության տեսակ. նախագիծ

Բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեության տեսակ. նախագիծ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունները: Նախաձեռնությամբ նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ: Առաջարկվում է նաև Կառավարության համար նախատեսել լիազորող նորմեր` սահմանելու բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները: 

Նշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025-ին:

Կառավարության ծրագրով բնակֆոնդին առնչվող աշխատանքներն իրականացվում են երեք ուղղությամբ` բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի բարելավում, շենքերի պահպանում, անվտանգ շահագործում և անբավարար վիճակում գտնվող շենքերի խնդրի կարգավորում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում