ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Կարապետյանը Կիևում մասնակցել է հոգեհանգստյան կարգի՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի

Դեսպան Կարապետյանը Կիևում մասնակցել է հոգեհանգստյան կարգի՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի
Դեկտեմբերի 7-ին Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի, որին ներկա են եղել դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության անձնակազմը, հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Այդ մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 8 people, people standing and outdoors
 
«Դեսպան Կարապետյանն ու դեսպան Բոժկոն հանդես եկան հիշատակման խոսքով: Վ․ Կարապետյանը, մասնավորապես կարևորեց ՀԱԵ Ուկրաինայի թեմի կողմից յուրաքանչյուր տարի հոգեհանգստյան կարգ կատարելու և դեկտեմբերի 7-ին հայ համայնքին համախմբելու ձևավորված ավանդույթը։ Նա հատուկ ընդգծեց բարեկամ Ուկրաինայի ժողովրդի հոգատար մասնակցությունը երկրաշարժի հետևանքների վերացման, տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցերում։
 
May be an image of 4 people and outdoors
 
Աղոթքից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին»,- նշված է գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում