ՄՄարո Թարվերդյան

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Փոխվարչապետ Մաթևոսյանը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդին:

Ողջունելով զրուցակցին` փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների հաղթահարման գործում:



Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2021-2025 թթ. գործողությունների ծրագրին՝ փոխվարչապետը հատկապես կարևորել է մի շարք գործողությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված և հակամարտության ազդակիր համայնքներում բնակվող երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:

Քրիսթին Վայգանդը, իր հերթին, գոհունակություն է հայտնել պետական կառավարման մարմինների հետ համագործակցության դինամիկայի վերաբերյալ, մասնավորապես` երեխաների իրավունքների մասով ընթացող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում` վստահություն հայտնելով երկկողմ առաջնայնություններին ու նպատակներին համապատասխան համագործակցության շարունակականության վերաբերյալ:



Զրուցակիցներն անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ երեխաների կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև երեխաների իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության ուղղություններով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում