Չիլին հետաքրքրված է Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ գործակցությամբ

Չիլին հետաքրքրված է Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ գործակցությամբ

Չիլին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքելու բանակցություններ է վարում և պատրաստ է երկխոսություն սկսել նաև կազմակերպության առանձին անդամ երկրների հետ՝ Հայաստանի նախագահին տեղեկացրել է մեր երկրում Չիլիի նոր դեսպանը: Ռոդրիգո Նյետոն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է փոխանցել Սերժ Սարգսյանին:

Պետության ղեկավարն ու դեսպանը համակարծիք են, որ 25 տարվա դիվանագիտական կապեր ունեցող երկու երկրները գործակցությունը ամրացնելու համար պետք է նաև դեսպանատներ բացեն Հայաստանում և Չիլիում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ միջխորհրդարանական կապերին առանձնակի բնույթ են հաղորդել 2007-ին՝ Չիլիի Սենատի, 2015-ին՝ պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերի ընդունումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում