ԳԳոհար Սարգսյան

Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: 

Ըստ առաջարկվող փոփոխությունների` Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս:

Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմանված 60 տոկոս հավելումը ևս կնվազեցվի՝ դառնալով 55 տոկոս:

Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև կոմիտեի ծառայողների` մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի` դառնալով 92 տոկոս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում